Սերժ Սարգսյան. Կարպիս Սուրենյանին ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար


Սերժ Սարգսյան. Կարպիս Սուրենյանին ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար

  • 06-10-2011 21:00:06   | Հայաստան  |  Մշակույթ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել նշանավոր գրող եւ թարգմանիչ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի Մամլո գրասենյակը, Կարպիս Սուրենյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաեւ նրա աշխատանքների երախտապարտ ընթերցողներին ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է. «Նրան ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների` Դոստոեւսկու եւ Գոլսուորդիի կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար: Ճանաչված մտավորականի մահը, ում թարգմանությունները հարստացրել են հայ թարգմանական գրականությունը, ծանր կորուստ է մեզ համար»:
Նոյյան տապան  -   Մշակույթ