Մեկնարկել է մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների համար փոքր դրամաշնորհային ծրագրերիմրցոյթի երրորդ փուլը
05-08-2009 21:00:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի
եւ Հայաստանի Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» Պոակ-ի
(ԵՄԿԿ) միջեւ այս տարի ստորագրուած մէկամեայ պայմանագրի
շրջանակներում իրականացւում է «Մարզային երիտասարդական կենտրոնների
ժողովրդավարական կառավարման համակարգի հզօրացում» ծրագիրը: Այն
ենթադրում է մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման
կենտրոնների միջեւ փորձի փոխանակում եւ քննարկումներ, այդ
կենտրոնների անձնակազմի եւ մարզի երիտասարդութեան շրջանում
հմտութիւնների ու կարողութիւնների զարգացում: Ծրագրի նպատակը
մարզերի երիտասարդների խնդիրների լուծմանն աջակցելն է, նրանց
քաղաքացիական ակտիւութեան բարձրացումը, ինչպէս նաեւ
աշխատաշուկայում նրանց աւելի մրցունակ դարձնելը:
Ըստ Եմկկ-ի հաղորդագրութեան, ծրագրի շրջանակներում
յայտարարուել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցոյթ մարզային
երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների համար, որը
անցկացւում է երեք փուլով: Առաջին երկու փուլերի արդիւնքում մարզային
10 կենտրոններից ներկայացուել է 25 ծրագիր, որոնցից 17-ն ընտրուել են
ԵԱՀԿ Երեւանի գրասենեակի ու Եմկկ-ի կողմից, ստացել ֆինանսաւորում
եւ իրականացուել: Ծրագրերն ընտրելիս հաշուի են առնւում մի շարք
չափանիշէր, այդ թւում` երիտասարդների ներգրաւումը ծրագրի
իրականացմանը, նորարարական եւ ստեղծագործական մօտեցումները եւ
այլն: Արդէն մեկնարկել է մրցոյթի երրորդ փուլը: Դրամաշնորհների
յայտերի ընդունման վերջնաժամկէտն օգոստոսի 15-ն է, ծրագրերի
իրականացման ժամկէտը` մինչեւ նոյեմբերի 15-ը: