Մեկնարկել է մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների համար փոքր դրամաշնորհային ծրագրերիմրցոյթի երրորդ փուլը


Մեկնարկել է մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների համար փոքր դրամաշնորհային ծրագրերիմրցոյթի երրորդ փուլը

  • 05-08-2009 21:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի եւ Հայաստանի Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» Պոակ-ի (ԵՄԿԿ) միջեւ այս տարի ստորագրուած մէկամեայ պայմանագրի շրջանակներում իրականացւում է «Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզօրացում» ծրագիրը: Այն ենթադրում է մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների միջեւ փորձի փոխանակում եւ քննարկումներ, այդ կենտրոնների անձնակազմի եւ մարզի երիտասարդութեան շրջանում հմտութիւնների ու կարողութիւնների զարգացում: Ծրագրի նպատակը մարզերի երիտասարդների խնդիրների լուծմանն աջակցելն է, նրանց քաղաքացիական ակտիւութեան բարձրացումը, ինչպէս նաեւ աշխատաշուկայում նրանց աւելի մրցունակ դարձնելը: Ըստ Եմկկ-ի հաղորդագրութեան, ծրագրի շրջանակներում յայտարարուել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցոյթ մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների համար, որը անցկացւում է երեք փուլով: Առաջին երկու փուլերի արդիւնքում մարզային 10 կենտրոններից ներկայացուել է 25 ծրագիր, որոնցից 17-ն ընտրուել են ԵԱՀԿ Երեւանի գրասենեակի ու Եմկկ-ի կողմից, ստացել ֆինանսաւորում եւ իրականացուել: Ծրագրերն ընտրելիս հաշուի են առնւում մի շարք չափանիշէր, այդ թւում` երիտասարդների ներգրաւումը ծրագրի իրականացմանը, նորարարական եւ ստեղծագործական մօտեցումները եւ այլն: Արդէն մեկնարկել է մրցոյթի երրորդ փուլը: Դրամաշնորհների յայտերի ընդունման վերջնաժամկէտն օգոստոսի 15-ն է, ծրագրերի իրականացման ժամկէտը` մինչեւ նոյեմբերի 15-ը:
  -   Հասարակութիւն