Մեկնարկել է մարզային երիտասարդական միջոցառումների<br /> կազմակերպման կենտրոնների համար փոքր դրամաշնորհային ծրագրերի<br /> մրցույթի երրորդ փուլը<br />


Մեկնարկել է մարզային երիտասարդական միջոցառումների
կազմակերպման կենտրոնների համար փոքր դրամաշնորհային ծրագրերի
մրցույթի երրորդ փուլը

  • 05-08-2009 21:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԵՄԿԿ) միջեւ այս տարի ստորագրված մեկամյա պայմանագրի շրջանակներում իրականացվում է «Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագիրը: Այն ենթադրում է մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների միջեւ փորձի փոխանակում եւ քննարկումներ, այդ կենտրոնների անձնակազմի եւ մարզի երիտասարդության շրջանում հմտությունների ու կարողությունների զարգացում: Ծրագրի նպատակը մարզերի երիտասարդների խնդիրների լուծմանն աջակցելն է, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացումը, ինչպես նաեւ աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը: Ըստ ԵՄԿԿ-ի հաղորդագրության, ծրագրի շրջանակներում հայտարարվել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների համար, որը անցկացվում է երեք փուլով: Առաջին երկու փուլերի արդյունքում մարզային 10 կենտրոններից ներկայացվել է 25 ծրագիր, որոնցից 17-ն ընտրվել են ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ու ԵՄԿԿ-ի կողմից, ստացել ֆինանսավորում եւ իրականացվել: Ծրագրերն ընտրելիս հաշվի են առնվում մի շարք չափանիշեր, այդ թվում` երիտասարդների ներգրավումը ծրագրի իրականացմանը, նորարարական եւ ստեղծագործական մոտեցումները եւ այլն: Արդեն մեկնարկել է մրցույթի երրորդ փուլը: Դրամաշնորհների հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 15-ն է, ծրագրերի իրականացման ժամկետը` մինչեւ նոյեմբերի 15-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play