Ըստ Ստեփան Գրիգորեանի, սահմանի բացման դիմաց Հայաստանը<br /> Թուրքիային պէտք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ<br />


Ըստ Ստեփան Գրիգորեանի, սահմանի բացման դիմաց Հայաստանը
Թուրքիային պէտք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ

  • 16-04-2009 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանը Թուրքիային պէտք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այսպիսի յայտարարութիւն արեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծական կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը ապրիլի 16-ի ասուլիսում: Նրա խօսքերով, դա հայկական կողմին ձեռնտու է, քանի որ Թուրքիայի համանախագահող դառնալու արդիւնքում Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում կթուլանան: Այն հարցին, թէ ի՞նչ պէտք է անի Թուրքիան Մինսկի խմբի կազմում, Ս.Գրիգորեանը պատասխանեց. «Թուրքիան կարող է Ադրբեջանին համոզել, որ հակամարտութիւնները առանց փոխզիջումների չեն լուծւում»: Ս.Գրիգորեանը միաժամանակ յայտարարեց, որ անհրաժեշտ է տարանջատել հայ-թուրքական յարաբերութիւնները եւ ղարաբաղեան հիմնախնդիրը: Պատասխանելով այն հարցին, թէ ինչպե՞ս պէտք է Հայաստանը սահմանի բացումից յետոյ դիմագրաւի թուրքական տնտեսական, մշակոյթային եւ քաղաքական հնարաւոր էքսպանսիային, Ս.Գրիգորեանը նշեց, որ չպէտք է թերագանահատել հայ ձեռներեցների տաղանդն ու գործարար հմտութիւնները: «Ես համոզուած եմ, որ սահմանի բացումից 5 տարի յետոյ Թուրքիայի կառավարութիւնը կընդունի օրէնք, որով կձգտի Կարսի շուկան զերծ պահել հայ առեւտրականների ներխուժումից»,- ասաց Ս.Գրիգորեանը:
  -   Քաղաքական