Ըստ Ստեփան Գրիգորյանի, սահմանի բացման դիմաց Հայաստանը<br /> Թուրքիային պետք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ<br />


Ըստ Ստեփան Գրիգորյանի, սահմանի բացման դիմաց Հայաստանը
Թուրքիային պետք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ

  • 16-04-2009 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանը Թուրքիային պետք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այսպիսի հայտարարություն արեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ապրիլի 16-ի ասուլիսում: Նրա խոսքերով, դա հայկական կողմին ձեռնտու է, քանի որ Թուրքիայի համանախագահող դառնալու արդյունքում Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում կթուլանան: Այն հարցին, թե ի՞նչ պետք է անի Թուրքիան Մինսկի խմբի կազմում, Ս.Գրիգորյանը պատասխանեց. «Թուրքիան կարող է Ադրբեջանին համոզել, որ հակամարտությունները առանց փոխզիջումների չեն լուծվում»: Ս.Գրիգորյանը միաժամանակ հայտարարեց, որ անհրաժեշտ է տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հիմնախնդիրը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս պետք է Հայաստանը սահմանի բացումից հետո դիմագրավի թուրքական տնտեսական, մշակութային եւ քաղաքական հնարավոր էքսպանսիային, Ս.Գրիգորյանը նշեց, որ չպետք է թերագանահատել հայ ձեռներեցների տաղանդն ու գործարար հմտությունները: «Ես համոզված եմ, որ սահմանի բացումից 5 տարի հետո Թուրքիայի կառավարությունը կընդունի օրենք, որով կձգտի Կարսի շուկան զերծ պահել հայ առեւտրականների ներխուժումից»,- ասաց Ս.Գրիգորյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play