Սոմալիի ափերի մօտ սկսուել է ԵՄ ռազմածովային օպերացիան<br />


Սոմալիի ափերի մօտ սկսուել է ԵՄ ռազմածովային օպերացիան

  • 09-12-2008 16:30:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի ափերի մօտ սկսուել է ԵՄ պատմութեան մէջ առաջին «Ատլանտա» ռազմածովային օպերացիան, որ նպատակապուղղված է պայքարելու ծովահենների դէմ, հաղորդել է ԵՄ Խորհուրդը: Եւրոպական նավխմբի ծաւալումը, որ բաղկացած է էսմինեցից եւ 5 ֆրեգատից, պարեկային երեք ինքնաթիռների աջակցութեամբ կաւարտուի մինչեւ դեկտեմբերի 15-ը: Ռազմածովային խմբավորումը պէտք է կարգուկանոն հաստատի մօտ 1 մլն քառակուսի կիլոմետր մակերեսով ջրատարածքում: Օպերացիային մասնակցում են ԵՄ 8 պետութիւն` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Բելգիան եւ Յունաստանը: Սպասւում է, որ յաջորդ տարուայ սկզբին նրանց կմիանայ Պորտուգալիան: Նավախմբի հրամանատար է նշանակուել բրիտանացի փոխծովակալ Ֆիլիպ Ջոնսը:
  -   Միջազգային