Սոմալիի ափերի մօտ սկսուել է ԵՄ ռազմածովային օպերացիան
09-12-2008 16:30:00 | | Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի ափերի մօտ
սկսուել է ԵՄ պատմութեան մէջ առաջին «Ատլանտա» ռազմածովային
օպերացիան, որ նպատակապուղղված է պայքարելու ծովահենների դէմ,
հաղորդել է ԵՄ Խորհուրդը:
Եւրոպական նավխմբի ծաւալումը, որ բաղկացած է էսմինեցից եւ 5
ֆրեգատից, պարեկային երեք ինքնաթիռների աջակցութեամբ կաւարտուի
մինչեւ դեկտեմբերի 15-ը: Ռազմածովային խմբավորումը պէտք է
կարգուկանոն հաստատի մօտ 1 մլն քառակուսի կիլոմետր մակերեսով
ջրատարածքում:
Օպերացիային մասնակցում են ԵՄ 8 պետութիւն` Մեծ Բրիտանիան,
Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Բելգիան
եւ Յունաստանը: Սպասւում է, որ յաջորդ տարուայ սկզբին նրանց կմիանայ
Պորտուգալիան: Նավախմբի հրամանատար է նշանակուել բրիտանացի
փոխծովակալ Ֆիլիպ Ջոնսը: