Սոմալիի ափերի մոտ սկսվել է ԵՄ ռազմածովային օպերացիան
09-12-2008 16:30:00 | Բելգիա | Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի ափերի մոտ
սկսվել է ԵՄ պատմության մեջ առաջին «Ատլանտա» ռազմածովային
օպերացիան, որ նպատակապուղղված է պայքարելու ծովահենների դեմ,
հաղորդել է ԵՄ Խորհուրդը:
Եվրոպական նավխմբի ծավալումը, որ բաղկացած է էսմինեցից եւ 5
ֆրեգատից, պարեկային երեք ինքնաթիռների աջակցությամբ կավարտվի
մինչեւ դեկտեմբերի 15-ը: Ռազմածովային խմբավորումը պետք է
կարգուկանոն հաստատի մոտ 1 մլն քառակուսի կիլոմետր մակերեսով
ջրատարածքում:
Օպերացիային մասնակցում են ԵՄ 8 պետություն` Մեծ Բրիտանիան,
Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Բելգիան
եւ Հունաստանը: Սպասվում է, որ հաջորդ տարվա սկզբին նրանց կմիանա
Պորտուգալիան: Նավախմբի հրամանատար է նշանակվել բրիտանացի
փոխծովակալ Ֆիլիպ Ջոնսը: