ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳՈՐԾԻՉԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳՈՐԾԻՉԸ

  • 10-04-2008 17:25:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում բնական մահով վախճանուել է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի պարագլուխներից մէկը` եգիպտացի Օբեյդ ալ-Մասրին, որը մեղսակից է Լոնդոնի հասարակական տրանսպորտում 2005 թուականի յուլիսին իրականացուած ահաբեկությունների կազմակերպմանը եւ 2006 թուականին անդրատլանտեան ավիուղիներում ուղեւորատար ինքնաթիռների պայթեցման ծրագրերի կազմելուն: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ամերիկեան լրատվամիոջցները, ալ-Մասրին մահացել է հեպատիտից: Նշւում է նաեւ, որ այս տեղեկատուութիւնը հաստատել են ԱՄՆ-ի պաշտօնական ներկայացուցիչները` աւելացնելով, որ ալ-Մասրին վախճանուել է, ամենայն հաւանականութեամբ, դեռեւս մի քանի ամիս առաջ:
  -   Միջազգային