ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ<br /> ԱԱԾ-Ի ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԵՈՒՐԻ ՎՈԼՖՍՈՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ<br />


ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ԱԱԾ-Ի ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԵՈՒՐԻ ՎՈԼՖՍՈՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

  • 23-03-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «Առաւօտ» օրաթերթի մարտի 23-ի հրապարակման, նախօրէին Աւան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատեանի դատարանում քննվող մի գործով ամբաստանեալ, ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Եուրի Վոլֆսոնը յայտարարել է, որ խուզարկութեամբ իր տանը յայտնաբերուած զէնքի մի մասը, որը չի արձանագրուել, կապ ունի Շահէն Հովասափյանի սպանութեան հետ: «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այս յայտարարութիւնը, ՀՀ գլխաւոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը այն համարեց չհիմնաւորուած: Ըստ նրա, այդ յայտարարութեամբ ամբաստանեալը նպատակ ունի ձգձգել իր դէմ յարուցուած գործով դատավարութիւնը: Նշենք, որ ՀՀ Հարկային պետական ծառայութեան Օպերատիւ հետախուզութեան վարչութեան պետ Շահէն Հովասափյանը սպանուել է 2006թ.-ի սեպտեմբերի 6-ին, իսկ Յու. Վոլֆսոնի տան խուզարկութեան արձանագրութիւնը կազմուել է 2005թ-ի սեպտեմբերի 16-ին:
  -   Հասարակութիւն