ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ<br /> ԱԱԾ-Ի ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՅՈՒՐԻ ՎՈԼՖՍՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ԱԱԾ-Ի ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՅՈՒՐԻ ՎՈԼՖՍՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 23-03-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «Առավոտ» օրաթերթի մարտի 23-ի հրապարակման, նախօրեին Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանում քննվող մի գործով ամբաստանյալ, ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը հայտարարել է, որ խուզարկությամբ իր տանը հայտնաբերված զենքի մի մասը, որը չի արձանագրվել, կապ ունի Շահեն Հովասափյանի սպանության հետ: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը այն համարեց չհիմնավորված: Ըստ նրա, այդ հայտարարությամբ ամբաստանյալը նպատակ ունի ձգձգել իր դեմ հարուցված գործով դատավարությունը: Նշենք, որ ՀՀ Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը սպանվել է 2006թ.-ի սեպտեմբերի 6-ին, իսկ Յու. Վոլֆսոնի տան խուզարկության արձանագրությունը կազմվել է 2005թ-ի սեպտեմբերի 16-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play