«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն ամփոփել է MasterCard-ի հետ համատեղ հայտարարված ակցիայի արդյունքները


«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն ամփոփել է MasterCard-ի հետ համատեղ հայտարարված ակցիայի արդյունքները

  • 05-04-2012 19:05:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը ամփոփել է հաճախորդների կողմից անկանխիկ գործարքների կատարման խթանմանը նպատակաուղղված եռամյսա հատուկ առաջարկի արդյունքները: Ակցիան հայտարարվել էր MasterCard-ի հետ համատեղ, ընդ որում այս տարի առաջին անգամ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հանդես է եկել որպես բացառիկ գործընկեր: Բանկի հարյուրից ավելի հաճախորդներ այսօրվանից կստանան նվերները` թվային տեսաշրջանակներ: Քարտատերերից 52-ը ընտրվել էին անկանխիկ գործարքների քանակի (առնվազն 50 գործարք), մնացած 50-ը` գումարով ամենաշատը կատարված գործարքների (առնվազն 1,000,000 դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ) սկզբունքով: Անկանխիկ գործարքները պետք է կատարվեին 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում: «Մեզ համար չափազանց հաճելի էր տեղեկանալ, որ MasterCard-ի ընտրել է հենց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»` որպես բացառիկ գործընկեր Հայաստանում անկանխիկ գործարքները խրախուսելու եւ խթանելու համար: Շատ գոհ ենք այս նախաձեռնության հաջողությունից եւ արձանագրված արդյունքներից», - այս կապակցությամբ ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2012 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահավածում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կողմից թողարկված կրեդիտ եւ վճարային քարտերով իրականացվել է ընդհանուր առմամբ 4.9 միլիարդ ՀՀ դրամի անկանխիկ գործարք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 29%: 2011 թվականի աշնանը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը վերսկսեց իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ եւ ՄաստերՔարտերի, ինչպես նաեւ սկսեց ԱրՔա քարտերի սպասարկումը: Բանկը նաեւ սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ են ապահովում: Ի լրումն 53 սովորական բանկոմատների, բանկը նաեւ սեպտեմբերին գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` «Արաքս» բենզալցման եւ տեխսպասարկման կայանում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն