«Արմենպրես»-ի կայքի աշխատանքը վերականգնվել է. Աշխատանքներ են տարվում հաքերային հարձակման պատճառները պարզելու ուղղությամբ


«Արմենպրես»-ի կայքի աշխատանքը վերականգնվել է. Աշխատանքներ են տարվում հաքերային հարձակման պատճառները պարզելու ուղղությամբ

  • 13-06-2012 15:39:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կայքի աշխատանքը կարգավորվել է: Գործակալությունը կայքը կոտրելու հաքերային հարձակման մասին պարզել էր հունիսի 13-ի գիշերն ու տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Հարձակումից հետո էլ «Արմենպրես»-ի թիմը շարունակել է բնականոն աշխատանքը, որի արդյունքում գործակալության բոլոր բաժանորդներն իրենց լրատվությունը ստացել են ամբողջ ծավալով: «Արմենպրես»-ի IT մասնագետների շնորհիվ ուժեղացվել է գործակալության կայքի անվտանգությունը, ներկայում էլ աշխատանքներ են տարվում հաքերային հարձակման պատճառները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ը շնորհակալություն է հայտնում գործընկերներին աջակցության համար եւ դատապարտում ցանկացած տեսակի հաքերային հարձակում` այն բոլոր առումներով որակելով հանցագործություն:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play