Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
20-09-2012 12:26:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների եւ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաեւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: