Բրիտանական խորհուրդը մեկնարկում է իր նոր ACTIVE CITIZENS ծրագիրը


Բրիտանական խորհուրդը մեկնարկում է իր նոր ACTIVE CITIZENS ծրագիրը

  • 19-11-2010 14:45:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ակտիվ համայնքում, միասին աշխարհում Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Նելսոն Մանդելան, ով առաջինն էր, որ այդ երկրում նախագահ ընտրվեց ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, իր գաղափարների իրականացման համար առաջարկում էր իրագործել “Ուբունտու” աֆրիկյան փիլսոփայության սկզբունքները: Նա վստահ էր , որ Ուբունտու փիլիսոփայության “ Ես կամ, որովհետեւ դու կաս, որովհետեւ մենք կանք” սկզբունքի իրականցմամբ հնարավոր է հասնել իրական ժողովրդավարության հաստատմանը: Աֆրիկյան փիլսոփայության այս սկզբունքը ոգեշնչել է Բրիտանական խորհրդին Եվրոպայի, ասիական եւ աֆրիկյան ավելի քան 30 երկրներում երիտասարդների հետ իրականցնել ACTIVE CITIZENS ծրագիրը: Նախաձեռնությանը միանում է նաեւ Հայաստանը: Եղեգնաձոր, Վայք քաղաքների եւ հարակից գյուղերի երիտասարդներն իրենք կմշակեն ու կիրականացնեն ծրագրեր իրենց քաղաքի եւ համայքների համար: Գաղափարներն առաջարկելու են երիտասարդները, ընտրվելու են այն ծրագրերը, որոնց իրականացումը կկարեւորեն հենց իրենք երիտասարդները: Մինչ ծրագրերի իրականացումը մասնակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ, որոնց ընթացքում նրանք ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքնեն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: ACTIVE CITIZENS ծրագիրը մեկնարկում է Վայոց Ձորի մարզում: Ծրագիրը եռամյա է եւ ակնկալվում է, որ հետագայում այն կիրականցվի Հայաստանի այլ մարզերում եւս: ACTIVE CITIZENS-ն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղեգնաձորի մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրել էր ավելի քան 60 երիտասարդ, որոնցից ընտրվելու են 30-ը: Հենց նրանք էլ կմասնակցեն դասընթացներին եւ կփորձեն ծրագրերի միջոցով իրենց իսկ համայնքներում ներդնել այն դրականն ու հետաքրքրականը, ինչի կարիքն զգում են: Ծրագրի ընթացքում Եղեգնաձոր քաղաքը կապ կհաստատի Միացյալ Թագավորության մեկ եւ Եվրոպական մի քանի երկրների համայնքների հետ: Փոխայցելությունների արդյունքում նրանք կփորձեն մշակել համատեղ գործունեության ծրագրեր եւ կիրառել երկուստեք ձեռք բերված դրական փորձառությունը: Ծրագրի տեսլականն է կերտել միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն ներգրավվելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական եւ միջազգային մակարդակով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն