Կառավարության 16 միլիոն 100 հազար դրամը Երևանից Այգեհովիտ չի հասել
11-11-2015 16:00:43 | Տավուշի մարզ | Տնտեսություն
Հոկտեմբերի 29-ին կառավարությունը որոշում է ընդունել պահուստային ֆոնդից 16 միլիոն 100 հազար դրամ հատկացնել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի 46 տնտեսությունների, որոնք ադրբեջանական գնդակոծության պատճառով չեն կարողացել 22.62 հա խաղողի այգիներում բերքահավաք կատարել:
Այգեհովիտ համայնքից Առավոտը տեղեկացրել է, որ այդ գումարը դեռեւս Այգեհովիտ չի հասել: Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանն ասաց, որ 16 միլիոն 100 հազար դրամը փոխանցվել է գյուղատնտեսության նախարարության հաշվին, առաջիկա օրերին այն կտրվի գյուղացիներին: