Լևոն Մարկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Լևոն Մարկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

  • 10-05-2018 18:42:30   | Հայաստան  |  Քաղաքական

Մոսկվայում բնակվող հայաստանյան անվանի ձեռնարկատեր և բարերար Լևոն Մարկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելու կապակցությամբ: 
Շնորհավորական ուղերձում ասվում է.
 
«Հարգելի պարոն Փաշինյա՛ն
 
Մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ ընկալեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Ձեզ ընտրելու մասին տեղեկատվությունը: 
Այսպիսով, հայ ժողովուրդը Ձե՛զ է վստահել պետության կառավարման սանձերը: Եվ մենք, հայ Սփյուռքի ներկայացուցիչներս, լիահույս ենք, որ Ձեր ղեկավարության ներքո ՀՀ կառավարությունն ի զորու կլինի լուծում տալ ներքին հիմնախնդիրներին, կարգավորել Հայաստանի և Արցախի անվանգությանն առնչվող հարցերը և արժանվույնս դիմակայել ընթացիկ երկրաքաղաքական մարտահրավերներին: Մասնավորապես, մեծապես ակնկալում ենք, որ հնարավոր կլինի ամրապնդել ու զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային, գործընկերային և ռազմավարական փոխգործությունը, քանզի այն շարունակում է չափազանց կարևոր մնալ երկու կողմորի համար էլ՝ ե՛վ Հայաստանի, ե՛վ Ռուսաստանի համար:
 
Մեր կողմից, ռուսաստանյան միլիոնանոց հայության ներկայացուցիչներս պատրաստ ենք ուժերիս ներածին չափով ծառայել նախանշված հպատակների արդյունավետ իրականացման, բազմակողմանի փոծշահավետ համագործակցության գործին:
 
Կարծում ենք, շատ կարևոր է նաև, գործելով գրագետ, օրինական և միաշամանակ՝ սկզբունքային եղանակով, հասնել բազմամիլիոն գումարների ու միւոցների երկիր վերադարձմանը՝ այն գումարների ու միջոցների, որոնք անցած տարիների ընթացքում լկտիաբար յուրացվել են նախկին իշխող ռեժիմի կողմից:
Անհրաժեշտ է իրենց հակաժողովրդական գործողություններով արատավորած այդ անձնավորություններին զրկել նշված գումարներին ու միջոցներին հետագայում էլ տիրապետելու հնարավորությունից: Թո՛ղ որ ժողովրդից և պետությունից հափշտակածը կրկին ծառայի ժողորդին և պետությանը: 
 
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում ընհտրվելու առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեհաջողություն և Ձեր բոլոր ազնիվ ձեռնարկումների ի կատար ածում:
 
Հարգանոք,
 
Լևոն Մարկոս
 
ք. Մոսկվա, 08 մայիսի 2018 թ. »   
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play