ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը
27-02-2020 18:35:47 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը, նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Դավիթ Տոնոյանը:
«Հանդիպման արդյունքներով ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանության բնագավառի միջոցառումներ: Վերջիններս ընդգրկում են ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները»,- ասաց նախարարը: