Վրաստանի դեսպանը Հայաստանից մեկնում է պարտքը կատարածի<br /> զգացողությամբ<br />


Վրաստանի դեսպանը Հայաստանից մեկնում է պարտքը կատարածի
զգացողությամբ

  • 12-03-2009 16:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 12-ին ընդունելով Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեսպանի քառամյա գործունեությունը հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման տեսակետից գնահատել է արդյունավետ. զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է տնտեսական գործակցության շրջանակը, ամրապնդվել են մշակութային կապերը: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ռ.Գաչեչիլաձեն ասել է, որ Հայաստանից մեկնում է պարտքը կատարածի զգացողությամբ ու անմոռանալի տպավորություններով:
Նոյյան տապան  -   Քաղաքական