Լիբանանում սպանվել է «Ֆաթհ» շարժման հետախուզության նախկին
պետը
24-03-2009 16:04:00 | Լիբանան | Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի հարավում գտնվող
փախստականների ճամբարում ռումբի պայթյունից մարտի 23-ին սպանվել են
Պաղեստինի «Ֆաթհ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչը եւ նրա չորս
թիկնապահները, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Քամալ Մեդաթը սպանվել է ֆուգասի պայթյունից, որ թաքցված է
եղել այն ճանապարհի եզրին, որի մոտով անցնելիս է եղել «Ֆաթհ»
շարժման անդամի էսկորտը: Միջադեպը տեղի է ունեցել լիբանանյան
ծովափնյա Սիդոն քաղաքից ոչ հեռու:
Քեմալ Մեդաթը Լիբանանում Պաղեստինյան վարչակազմի
ներկայացուցչի տեղակալն էր: Նախկինում նա գլխավորում է «Ֆաթհի»
հետախուզությունը: