2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵՈՎ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱԽՍԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ<br /> ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ<br />


2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵՈՎ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱԽՍԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • 07-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ հաջորդ տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 9,2%: Այս մասին հոկտեմբերի 7-ի ասուլիսում հայտնեց Ազգային Ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը: Նա նաեւ նշեց, որ դեֆիցիտը 2009թ.-ին կկազմի 0,95%, ինչը շատ լավ ցուցանիշ է: Եվրոմիության չափանիշներով, ինչպես ընդգծեց Գ.Մինասյանը, ռիսկային է համարվում 3%-ից ավելի դեֆիցիտը: Եկող տարվա բյուջեով, ըստ նրա, ընդհանուր ծախսերը կավելանան 15%-ով: Աննախադեպ կլինի բնակարանային շինարարության համար նախատեսված ծախսը. նախորդ տարվա համեմատությամբ 2009-ին այն կաճի 20%-ով` հասնելով 23,7 մլրդ դրամի (մոտ 79 մլի ԱՄՆ դոլար): Կրթության ոլորտում ծախսերը կավելանան 22,5%-ով, առողջապահության բնագավառում` 20%-ով: 2009թ.-ի բյուջեով, Գ.Մինասյանի խոսքերով, հոգածության տակ են լինելու հատկապես այն ոլորտները, որոնք «հիմնված են մարդկային ռեսուրսների վրա` բժշկություն, կրթություն, մշակույթ»: Նոր բյուջեն նախատեսում է նաեւ հարկային եկամուտների 22,1%-ով աճ, ինչը, ըստ նրա, բավականին մեծ ցուցանիշ է եւ վկայում է ստվերի դեմ իշխանությունների պայքարի արդյունավետության մասին: ԻՆչ վերաբերում է գնաճին, ապա այն, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, 2008թ.-ին շատ բարձր էր, թեեւ ԱՊՀ-ի տարածքում առկա ցուցանիշների հետ համեմատած այնքան էլ վատ մակարդակի վրա չէր: Այնուամենայնիվ, ըստ Գ.Մինասյանի, կառավարությունը հասկանում է, թե որքան վատ է անդրադառնում գնաճը բնակչության հատկապես սոցիալապես անապահով խավի վրա, հետեւաբար, այժմ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի 2009թ.-ին գնաճը չգերազանցի 5%-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play