2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

13-07-2026 16:45 Հայաստան Հասարակություն
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:
 
Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրների 400-ից ավելի ներկայացուցիչներ։
 
Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը,  ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը, «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։ Արծաթե մեդալների են արժանացել Գոռ Հովսեփյանը և Գառնիկ Գավալջյանը,  բրոնզե մեդալների՝  Էդգար Բաղմանյանը, Էմիլ Հարությունյանը և Սամվել Հարությունյանը։
 
Թիմը ղեկավարել են Բիլոր Կուրղինյանը /ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի ուսուցիչ/ և Հովսեփ Կարապետյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոց դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար/, իսկ որպես դիտորդ՝ Արտյոմ Գասպարյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկա առարկայի խմբակավար/։
 
Հիշեցնենք, որ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։
 
ԿԳՄՍՆ
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 129 անգամ