«Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. ԱՄՆ-ում դա հասկացան․ Ալիև
13-07-2026 15:16 Ադրբեջան Քաղաքականություն
ishkhanutyun.am «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հերթական անգամ բարձրաձայնելով իրենց նկրտումների մասին։
«ԱՄՆ-ում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ կարողանալով բացատրել Հայաստանին, որ Հայաստանն ինքը ունի խաղաղության կարիքը։ Իհարկե, Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետի և ինձ հետ միասին, ստորագրեցինք համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը», -ասել է Ալիևը։