Ռուսաստանը չի ճանաչում մեր ինքնիշխանությունը տարածքի 20 տոկոսի նկատմամբ, իսկ տիկին Կալլասը՝ 100 տոկոսի նկատմամբ. Կոբախիձե
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ռուսաստանը չի ճանաչում մեր ինքնիշխանությունը տարածքի 20 տոկոսի նկատմամբ, իսկ տիկին Կալլասը՝ 100 տոկոսի նկատմամբ. Կոբախիձե

13-07-2026 13:50 Վրաստան Քաղաքականություն
Ռուսաստանը չի ճանաչում մեր ինքնիշխանությունը տարածքի 20 տոկոսի նկատմամբ, իսկ տիկին Կալլասը՝ 100 տոկոսի նկատմամբ. Կոբախիձե
auroranews.am  «Եթե Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի 20 տոկոսի նկատմամբ, ապա տիկին Կայա Կալլասը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի 100 տոկոսի նկատմամբ։ Սա լիովին ամոթալի վերաբերմունք է։»,-  այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
 
Ինչպես հաղորդում է APA-ի վրացական բյուրոն` Կոբախիձեն մեկնաբանում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այսօրվա հայտարարությունը որպես ամոթալի վերաբերմունք:
 
Նա Վրաստանի ժողովրդի կամքի չճանաչումն ու դրան հակազդելը Եվրամիության բարձրագույն ներկայացուցչի կողմից անվանել է չափազանց լուրջ երևույթ։
 
Նշենք, որ Կայա Կալլասը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցել ոչ թե Վրաստանի կառավարությանը, այլ վրաց ժողովրդին:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 76 անգամ