Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան

13-07-2026 13:13 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
 
«Սևանա լճի մակարդակը այսօր հասել է 1900.80 մ նիշին, որը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ բարձրացել է 58 սմ-ով»,-նշել է նա:
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 56 անգամ