Երևանում տեղի ունեցավ ռուսալեզու ռեփի ամենահայտնի արտիստներից մեկի՝ Գիո Պիկայի մեծ մենահամերգը։ Գիո Պիկան ռուսալեզու ռեփի նոր ալիքի ամենավառ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները վաղուց հատել են լեզվական և աշխարհագրական սահմանները։ Նրա երաժշտությունը միավորում է անկեղծ խոսքը, հզոր էներգիան և իրական զգացմունքները՝ դառնալով միլիոնավոր մարդկանց կյանքի, հիշողությունների և ապրումների ուղեկիցը։
Արտիստի համերգը դարձավ յուրահատուկ մթնոլորտի, կենդանի կատարման և հանդիսատեսի հետ անմիջական կապի վառ օրինակ։ Երեկոն վերածվեց զգացմունքային ճանապարհորդության, որտեղ երաժշտությունը միավորեց հազարավոր մարդկանց մեկ ռիթմի և մեկ պատմության շուրջ։
Արտիստը մեծ ճանաչում է վայելում աշխարհի տարբեր երկրներում։ Նրա ստեղծագործություններն ակտիվորեն լսվում են Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Լատվիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և Հայաստանում՝ հաստատելով նրա միջազգային ազդեցությունն ու ժողովրդականությունը։
Համերգի ընթացքում հնչեցին Գիո Պիկայի ամենահայտնի և սիրված հիթերը՝ «Буйно голова», «Дом», «Фонтанчик», «Где прошла ты», «Мир», «На белом», «Листопадом», «Где ты?» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք միլիոնավոր լսումներ են հավաքել տարբեր հարթակներում։
Գիո Պիկայի ստեղծագործական ուղին և նրա նոր մասշտաբային շոուի ստեղծման պատմությունը ներկայացված են նաև վավերագրական ֆիլմում, որը բացահայտում է մեծ բեմական նախագծերի կուլիսային կյանքը։ Ֆիլմի պրեմիերան Ռիգայում կայացել է լիարժեք sold out ձևաչափով՝ ևս մեկ անգամ ընդգծելով արտիստի աճող ազդեցությունն ու պահանջվածությունը միջազգային լսարանի շրջանում։
Համերգի հատուկ հյուրերն էին Jakone-ը և Kiliana-ն, ովքեր հանդես եկան մինչև արտիստի ելույթը։