Չենք հրաժարվում դիվանագիտական ​​միջոցներից. Բաղայի
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Չենք հրաժարվում դիվանագիտական ​​միջոցներից. Բաղայի

13-07-2026 14:05 Իրան Քաղաքականություն
Չենք հրաժարվում դիվանագիտական ​​միջոցներից. Բաղայի
radar.am Իրանը Միացյալ Նահանգների հետ իր խնդիրները լուծելու համար չի հրաժարվում դիվանագիտական ​​միջոցներից․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
 
«Երկրի շահերը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում, մենք կօգտագործենք ռազմական միջոցներ, կօգտագործենք նաև դիվանագիտություն», - ասել է Բաղային։
 
Իրանը շարունակում է միջնորդների օգնությամբ երկխոսել Միացյալ Նահանգների հետ․ հայտարարել է Բաղային։
 
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ, և այդ շփումները շարունակվում են», - ասել է նա։
 
Դիվանագետի խոսքով՝ միջնորդների նպատակն է կանխել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության հետագա սրումը։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 59 անգամ