Օղակների նոր արքան. Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Օղակների նոր արքան. Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

22-08-2026 15:20 Խորվաթիա Սպորտ
Օղակների նոր արքան. Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում օղակների վարժության եզրափակիչում վաստակել է 14,400 միավոր և նվաճել ոսկե մեդալ։
 
71 տարվա ընդմիջումից հետո՝ 28-ամյա Ավետիսյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մարմնամարզիկը, ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը օղակների վարժությունում։ Վերջին անգամ հայերից նման արդյունք գրանցել էր լեգենդար Ալբերտ Ազարյանը՝ հեռավոր 1955 թվականին (ԽՍՀՄ դրոշի ներքո):
 
Ավետիսյանը լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել է նույնքան միավոր հավաքած ռուսաստանցի Իլյա Զայկային։ Երրորդ տեղը զբաղեցրել է հույն օլիմպիական չեմպիոն Էլեֆթերիոս Պետրունիասը:
 
Նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հավաքել է 14,000 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն իսկ նվաճել էր երկու մեդալ։ Նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել էր արծաթե մեդալակիր (15,000 միավոր), իսկ աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր բրոնզե մեդալ (14,900 միավոր)։
 
 
Նոյյան տապան   |   Սպորտ

Կարդացել են 60 անգամ