Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ

12-09-2026 17:08 Կոտայքի մարզ Հասարակություն
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղի ամառանոցներում անհայտ անձը կրակոցներ է արձակել։
           
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռավան են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և համայնքային ոստիկանները Քանաքեռավան բնակավայրի «ԱՍԿ» թաղամասին հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերել են հարթափող հրացանից կրակված 15 հատ փամփուշտներ և 22 հատ 7.62 տրամաչափի պարկուճներ՝ կրակված վիճակում։Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Նաիրիի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակոցներն արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հովսեփ Հ.-ն է, ով կրակոցները արձակել է «Սայգա-ՄԿ» որսորդական ակոսափող և 12 տրամաչափի «ՄՌ-135» որսորդական հրացաններով։ 
                                                    
Ծանուցում.
 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 292 անգամ