ԱԹՍ-ների կրկնակի գրոհից ադրբեջանցիներ են զոհվել․ Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ԱԹՍ-ների կրկնակի գրոհից ադրբեջանցիներ են զոհվել․ Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին

15-09-2026 18:40 Ադրբեջան Քաղաքականություն
ԱԹՍ-ների կրկնակի գրոհից ադրբեջանցիներ են զոհվել․ Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին
auroranews.am Ռուս-ուկրաինական պատերազմի տարածումը Սև ծով՝ սպառնալիք ստեղծելով քաղաքացիների կյանքի և ընկերությունների գործունեության համար, անընդունելի է։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
 
«Քանի որ մարտական գործողությունները շարունակվում են առանց ընդհատման, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն ու ավերածություններն օրեցօր աճում են։ Պատերազմի սրացումը լուրջ ազդեցություն է ունենում նաև Սև ծովի ավազանի վրա։ Ճգնաժամի սկզբից ի վեր մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի Սև ծովը դուրս մնա հակամարտությունից», — հայտարարել է Հաքան Ֆիդանը։
 
Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից նեղուցների ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի մանրակրկիտ կիրառումը և Սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացումը հնարավորություն են տվել որոշակի ժամանակահատվածում հասնել այդ նպատակին։
 
«Սակայն վերջին ամիսներին Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հաճախակի դարձած հարձակումները լուրջ վնաս են հասցնում մարդկանց կյանքին, գույքին, ծովային տրանսպորտին և բնապահպանական անվտանգությանը։ Ցավոք, այդ հարձակումների հետևանքով զոհվել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող նավաստիներ», - նշել է նախարարը։
 
Հաքան Ֆիդանը ցավակցություն է հայտնել զոհված նավաստիների ընտանիքներին և հայտնել, որ կողմերին անհրաժեշտ նախազգուշացումներ են արվել։
 
«Պատերազմի տարածումը Սև ծով, մեր քաղաքացիների կյանքի և մեր ընկերությունների գործունեության համար սպառնալիքի ստեղծումն անընդունելի են։ Եթե քաղաքական կամք դրսևորվի, և կողմերը բարեխղճորեն գործեն, հնարավոր է ընդհանուր եզրեր գտնել համաձայնության հասնելու համար։ Վերջին շրջանում մենք ուժեղացրել ենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Զգուշացնում ենք, թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային՝ մեր քաղաքացիների կյանքի կամ գործունեության համար սպառնալիքի ստեղծումն համարում ենք անընդունելի», - ասել է նա։
 
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ իր երկիրը շարունակելու է խաղաղության նախաձեռնությունները։
 
«Ինչպես ի սկզբանե նշել է մեր նախագահը, նույնիսկ ամենավատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը։ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը հանուն խաղաղության», - հայտարարել է Ֆիդանը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 246 անգամ