Սոմալիի ափերի մոտ սկսվել է ԵՄ ռազմածովային օպերացիան<br />


Սոմալիի ափերի մոտ սկսվել է ԵՄ ռազմածովային օպերացիան

  • 09-12-2008 16:30:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի ափերի մոտ սկսվել է ԵՄ պատմության մեջ առաջին «Ատլանտա» ռազմածովային օպերացիան, որ նպատակապուղղված է պայքարելու ծովահենների դեմ, հաղորդել է ԵՄ Խորհուրդը: Եվրոպական նավխմբի ծավալումը, որ բաղկացած է էսմինեցից եւ 5 ֆրեգատից, պարեկային երեք ինքնաթիռների աջակցությամբ կավարտվի մինչեւ դեկտեմբերի 15-ը: Ռազմածովային խմբավորումը պետք է կարգուկանոն հաստատի մոտ 1 մլն քառակուսի կիլոմետր մակերեսով ջրատարածքում: Օպերացիային մասնակցում են ԵՄ 8 պետություն` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Բելգիան եւ Հունաստանը: Սպասվում է, որ հաջորդ տարվա սկզբին նրանց կմիանա Պորտուգալիան: Նավախմբի հրամանատար է նշանակվել բրիտանացի փոխծովակալ Ֆիլիպ Ջոնսը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play