ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ<br /> ՔԻՄԻԱ-ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐ<br />


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ
ՔԻՄԻԱ-ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐ

  • 23-01-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանքարդյունաբերության զարգացումը Հայաստանում ստեղծում է նաեւ քիմիայի եւ մեքենաշինության ճյուղեր ներդրումների ներգրավման հնարավորություն: Այս մասին հունվարի 23-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: «Մասնավոր հատվածի հետ սկսել ենք քննարկումներն այն մասին, թե ինչպես կարող ենք ուղղորդել այդ ներդրումները», - նշեց նախարարը` հավելելով, որ օտարերկրյա ներդրողները եւս ունեն ծրագրեր, որոնք վերաբերում են Հայաստանում արդյունահանվող հանքային ռեսուրսների վերամշակման ցիկլի խորացմանը: Նրա խոսքերով, հանքարդյունաբերության եւ քիմիայի ճյուղերի զարգացումը նախատեսվում է խթանել դրանք մեկ համախմբի (կլաստեր) մեջ դիտարկելով, ինչը կնպաստի ներհանրապետական կոոպերացիայի աճին, տեխնոլոգիական փոխլրացմանը եւ հումքի արդյունավետ օգտագործմանը: Երիցյանը նաեւ կարծիք հայտնեց, որ պետք է անցում կատարվի խոշոր քիմիայից փոքր քիմիայի, «որպեսզի կարողանանք առավելագույն արդյունք ապահովել, այդ թվում` համաշխարհային շուկաներին ինտեգրման առումով»: Նրա տեղեկացմամբ, հայկական խոշորագույն քիմիական «Նաիրիտ Գործարան»-ի գործարանի սեփականատեր բրիտանական «Ռայնովիլ» ընկերությունը իրականացնում է մեծ ծավալի նպատակաուղղված ներդրումներ: «Պետք է կարողանանք ամբողջ համախումբը ձեւավորել, որպեսզի կարողանանք դրա հումքի վրա զարգացնել քիմիական նոր արդյունաբերություն, որը կլինի մրցունակ, տեխնոլոգիական առումով ժամանակակից»,- ասաց Ն.Երիցյանը: 2007թ. նախորդ տարվա համեմատ հանքարդյունաբերության եւ մետաղագործության ճյուղում թողարկվմած արտադրանքի ծավալնն աճել է 6,6%-ով, արտահանումը` 7,1 %-ով: Քիմիական արդյունաբերության արտադրության ծավալներն աճել են 20,4%,-ով, ինչը պայմանավորված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հզորությունների ավելացմամբ եւ Վանաձորի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ վերագործարկմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն