Թողարկվել են Գ.Յակուլովի եւ Ս.Առաքելյանի 125-ամյակին<br /> նվիրված նամականիշներ<br />


Թողարկվել են Գ.Յակուլովի եւ Ս.Առաքելյանի 125-ամյակին
նվիրված նամականիշներ

  • 16-12-2009 19:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Պատկերասրահի Միջնադարյան որմնանկարների դահլիճում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» շարքի շրջանակներում թողարկված Գ.Յակուլովի եւ Ս.Առաքելյանի 125-ամյակին նվիրված, ինպես նաեւ «Հայաստանի ֆլորա եւ ֆաունա» շարքի շրջանակներում թողարկված երկուական նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը եւ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության ղեկավար կազմը, Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսաելյանը: Նամականիշի անվանագներն են` Գ. Յակուլով եւ Ս. Առաքելյան ` 200 դրամ, ֆլորա եւ ֆաունա` 120 դրամ եւ 160 դրամ, տպաքանակը` 40 000 յուրաքանչյուր նամականիշ: Ֆլորա եւ ֆաունա նամականիշերի դիզայներն է Ալբերտ Քեչյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն