2006 Թ.-ԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՎԵԼ Է 145,5<br /> ՄԼՆ ԴՐԱՄԻ ԳՈՒՅՔ<br />


2006 Թ.-ԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՎԵԼ Է 145,5
ՄԼՆ ԴՐԱՄԻ ԳՈՒՅՔ

  • 25-01-2007 15:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունվարի 24-ին ներկայացրած հաշվետվության մեջ կարեւորել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 27-րդ համաժողովի անցկացումը Երեւանում, որտեղ քննարկվել են տուժողի շահերի պաշտպանությանը, կարգավիճակին եւ իրավունքներին վերաբերող հարցեր: Համաժողովին մասնակցել են Եվրոխորհրդի անդամ եւ դիտորդ 51 երկրների մոտ 250 ներկայացուցիչներ: Ըստ հաշվետվության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մարզային բոլոր բաժիններում ներդրել է էլեկտրոնային փոստի վարման համակարգ: 2006թ.-ի վերջին ամիսների ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է 145,5 մլն դրամի (մոտ 398 հազար ԱՄՆ դոլար) գույք: «Դատարանների ենթակառուցվածքի վերականգնում» ծրագրով 2006թ.-ին շահագործման են հանձնվել Երեանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանների, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրի շենքերը: Ավարտին է հասցվել նաեւ Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի շենքի կառուցումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն