ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԿԱ Է ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ<br /> ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ, ԻՍԿ ՄԱՐԶԵՐՈՒՄ` ԲԺԻՇԿՆԵՐԻ, ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐԻ<br /> ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԿԱ Է ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ, ԻՍԿ ՄԱՐԶԵՐՈՒՄ` ԲԺԻՇԿՆԵՐԻ, ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐԻ
ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ

  • 20-11-2006 16:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվար-հոկտեմբերին Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 6986 աշխատանք փնտրող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6589-ի փոխարեն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում, աշխատանքի տեղավորվածների 60%-ը կանայք են: Արդյունաբերության ոլորտում աշխատանքի են տեղավորվել աշխատանք փնտրողների 20,9%-ը, առեւտրի եւ հասարակական սննդի ոլորտում` 19,1%-ը, շինարարության ոլորտում` 10%-ը, կրթության ոլորտում` 6,5%-ը, տրանսպորտի եւ կապի ոլորտում` 5,4%-ը: Նույն ամիսներին մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվել են 763 գործազուրկներ, որոնցից 410-ը ՀՀ պետբյուջեի, իսկ 353-ը` ՀՀ Սոցիալաւկան ապահովության պետական հիմնադրամի ֆինանսական միջոցներով: Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվել է 7913 աշխատանք փնտրող անձ: Նոյեմբերի 1-ի դրությամբ գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը կազմել է 1362: Եթե Երեւանում մեծ տոկոս է կազմում բանվորական եւ սպասարկման ոլորտների մասնագետների պահանջարկը (92,3%), ապա մարզերում հիմնականում գերակշռում է բժիշկների, դեղագործների եւ ուսուցիչների պահանջարկը (46,2%): Նշվեց նաեւ, որ «Դպրոցական աշխատակազմի օպտիմալացման եւ աջակցության» ծրագրի շրջանակներում կրճատված 7242 ուսուցիչներից զբաղվածության տարածքային կենտրոններ են դիմել եւ հաշվառվել 3093-ը: Նրանցից «Տեղափոխման դրամաշնորհ» ծրագրից օգտվել է 64-ը, լրացուցիչ դրամավճարներից` 913-ը, մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկվել է 518-ը, հոգեբանական աջակցություն է ստացել 15-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն