ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ<br /> 16-19-Ը <br />


ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
16-19-Ը

  • 13-11-2006 14:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայակական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը մեկնում է Ֆրանսիա` մասնակցելու համար նոյեմբերի 16-19-ը անցկացվող եվրոպական ամենամյա հեռախոսամարաթոնին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆոնեթոնից հետո Ն.Մելքումյանը կմեկնի Լոս Անջելես, ուր նոյեմբերի 23-ին կանցկացվի «Հեռուստամարաթոն 2006»-ը: Նշվեց, որ տարեցտարի ավելանում են հեռուստամարաթոնի նախաշեմին ավանդաբար անցկացվող համաեվրոպական ֆոնեթոնի աշխարհագրությունը եւ մասնակիցների թիվը: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ֆոնեթոնին առաջին անգամ կմասնակցի նաեւ Բելգիան, ուր վերջերս է բացվել հիմնադրամի տեղական մարմինը: Այս տարի եվրոպական ֆոնեթոնին ընդհանուր առմամբ կմասնակցեն 700 կամավորականներ, որոնք կզանգահարեն ոչ միայն ֆրանսահայությանը, այլեւ Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Բելգիայի հայ համայնքների ներկայացուցիչներին: Նշվեց նաեւ, որ հիմնադրամը շարունակում է աշխատանքներ իրականացնել եվրոպական ֆոնեթոնին մասնակից երկրների ցանկն ընդլայլելու ուղղությամբ. 2007թ.-ի ֆոնեթոնում նախատեսվում է ընդգրկել նաեւ Իտալիան: Հայաստանում եւ Արցախում ֆոնեթոնը կանցկացվի նոյեմբերի 15-17-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն