ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՈՒՐՋ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ<br /> ԿԱՊԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՈՒՐՋ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ
ԿԱՊԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 31-08-2006 18:41:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Այն, որ Եվրոպական միության ինչ-որ հանձնակատար մտահոգված է Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացմամբ, իր սեփական գործն է: Եթե որեւէ մեկը մտահոգված է դրանով, ինչ արած, թող այդպես լինի»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը: Ըստ նրա, նա լուրջ չի ընդունում Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից պաշտպանական ծախսերի մեծացման վերաբերյալ Եվրոպական միության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հայտարարությունները, եւ ավելացրել, որ ԵՄ եւ մյուս միջազգային կազմակերպությունների դրա հետ կապված անհանգստությունը հիմնավորված չէ. «Մենք չենք կամենում ինչ-որ ձեւով արձագանքել այդ հարցի նկատմամբ նրանց վերաբերմունքին: Ադրբեջանը լավ գիտի, թե ինչ է պետք իրեն»: Պաշտպանության նախարարը նշել է նաեւ, որ Ադրբեջանը բոլոր միջոցները կգործադրի իր հողերի ազատագրման համար եւ կբարձրացնի բանակի համար բյուջեի հատկացումները, հաղորդում է ԱՊԱ-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային