Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
12-09-2018 17:52:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան ն, ով 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:
«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասաց նա:
ԳՇ պետը նաև նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով:
«Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- նշեց Արտակ Դավթյանը:
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբարդենհիմնավորվելէ, որբանակըոչմիայնմասնակցելէմարտի 1-իիրադարձություններին, այլև կրակել մարդկանց բնակարանների ուղղությամբ:
Խաչատրյանը նշել է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որՀայաստանիՀանրապետությանզինվածուժերիզինծառայողներըավտոմատհրազենիցկրակոցենարձակելԼեոփողոցիշենքերիուղղությամբ, այնբանիցհետո, երբայդպատշգամբներից, ինչ-որմիտեղիցվառվողշիշէնետվել: Այսինքն, բանակնամբողջծավալովմասնակցելէայսգործողություններին: