Գրոնոն խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Գրոնոն խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

15-09-2026 17:55 Հայաստան Քաղաքականություն
Գրոնոն խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
azatutyun.am Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտնել է, որ որ Հայաստանում խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագիտական համայնքի հետ։
 
«Շնորհակալ եմ Հայաստանում հերթական պարբերական խորհրդակցությունների համար՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի տեղակալ Վահան Կոստանյանի և փորձագիտական համայնքի հետ», - X-ում գրել է Գրոնոն՝ առանց այլ մանրամասների։
 
Բաքվից Երևան ժամանած Մագդալենա Գրոնոն երեկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Մատենադարան էր այցելել:
 
Ադրբեջանում ունեցած հանդիպումներն ամփոփելիս՝ Գրոնոն, ով մյուս օտարերկրացի դիվանագետների հետ եղել էր Գանձասարում ու Դադիվանքում, X-ում գրել էր, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:
 
Այս մեկնաբանությունը վրդովմունք էր առաջացրել Հայաստանում, մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ պնդել էին, թե Գրոնոն «լեգիտիմացրել է հայերի էթնիկ զտումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակությային ժառանգության ոչնչացումը»:
 
Ավելի ուշ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում հայտարարեց, թե «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 61 անգամ