Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամով

01-10-2026 14:30 Հայաստան Տնտեսություն
Տառաչափ՝
Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամով
 
Ազատություն. Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամով՝ հասնելով 47 հազար դրամի, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
 
«Աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում նաև 500 դրամ բարձրացում կունենա, դա կնշանակի, որ քաղաքացու մոտ տարբեր բարձրացումներ կլինեն, միջինում տարբեր թվեր կլինեն, նաև կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակը: Այնտեղ բանաձևն այլ է, քանի որ մեր կենսաթոշակային համակարգը շատ բարդ բանաձևերով: Բայց կլինի բարձրացում, որի համար կծախսենք մնացած բարձրացումների մոտավորապես 5,5 միլիարդ դրամ հավելյալ:
 
Թորոսյանը հայտնեց նաև, որ հունվարի 1-ից մահվան նպաստ կտրամադրվի միայն որոշակի խմբի՝ «անապահովության խմբում եղած մեր քաղաքացիներին»:
 
Կառավարությունը մարտին կենսաթոշակները բարձրացրել էր10 հազար և ավելի դրամով:
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 576 անգամ
📻 Ռադիո