Արցախում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր


Արցախում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

  • 12-01-2012 11:43:23   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Հասարակություն