Արցախ մեկնողները բանակցում են ոստիկանության ծառայողների հետ (Տեսանյութ)


Արցախ մեկնողները բանակցում են ոստիկանության ծառայողների հետ (Տեսանյութ)

  • 26-12-2022 17:22:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



factor.am Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվեցին Ստեփանակերտ։ Նախաձեռնության հեղինակները դեռ մոտ 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիներին ամանորյա նվերներ տանել։ Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 2 շաբաթ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։
 
Այս պահին Արցախ մեկնողները բանակցում են ոստիկանության ծառայողների հետ։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը