Իրանի իշխանությունները հայտնել են Թեհրանի մերձակայքում պայթյունների պատճառը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Իրանի իշխանությունները հայտնել են Թեհրանի մերձակայքում պայթյունների պատճառը

11-07-2026 13:52 Իրան Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի իշխանությունները հայտնել են Թեհրանի մերձակայքում պայթյունների պատճառը
 
Sputnik. Ավելի վաղ հաղորդվել էր Թեհրանից արևելք պայթյունների մասին:
 
Թեհրանից արևելք պայթյունները կապված են եղել պայթուցիկ նյութերի ոչնչացման հետ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
 
«Պայթյունների ձայները, որոնք հնչել են Թեհրան նահանգի արևելյան մասում, կապված են պայթուցիկ նյութերի ոչնչացման վերահսկվող գործողության հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանից արևելք պայթյունների ձայներ են լսվել:
 
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
 
Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 64 անգամ