ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
11-07-2026 14:16 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ՝ տեղեկանալու նրանց ուսումնական հետաքրքրությունների, մասնագիտական նպատակների և Հայաստանում ձեռք բերած փորձի մասին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ ուսանողները ներկայացրել են պետական կառույցներում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում և մշակութային հաստատություններում իրենց գործունեությունը, ինչպես նաև կիսվել մտքերով, թե ինչպես կարող է այս փորձը նպաստել հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը։