Ճապոնիայի հարավում թայֆունի հետևանքով տասներկու մարդ է տուժել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ճապոնիայի հարավում թայֆունի հետևանքով տասներկու մարդ է տուժել

11-07-2026 15:09 Ճապոնիա Ի՞նչ է գրում մամուլը
Ճապոնիայի հարավում թայֆունի հետևանքով տասներկու մարդ է տուժել
shantnews.am  Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում տասներկու մարդ է տուժել հզոր «Բավի» թայֆունի հարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը:
 
Ըստ հաղորդագրության՝ վնասվածքների (հիմնականում՝ կապտուկների) մեծ մասն առաջացել է թռչող բեկորների հարվածների կամ փոթորկալից քամու պատճառով մարդկանց վայր ընկնելու հետևանքով։ Միյակո հանգստավայր-կղզում երկու կին զբոսաշրջիկի ալիքները քշել-տարել են, սակայն նրանց հաջողվել է վերադառնալ ափ։
 
Թայֆունի գոտում քամու արագությունը գերազանցում է 40 մ/վ-ը՝ որոշ հատվածներում հասնելով 55 մ/վ-ի։ Նման պոռթկումները բավականաչափ ուժեղ են մարդատար ավտոմեքենա շրջելու համար։ «Բավի»-ն 25 կմ/ժ արագությամբ հյուսիս-արևմտյան ուղղությամբ շարժվում է Օկինավայով դեպի Չինաստանի ափ։
 
Փոթորկալից քամիներն ուղեկցվում են հորդառատ տեղումներով։ Մինչև հուլիսի 12-ի առավոտն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում կարող է մինչև 250 մմ տեղում թափվել։ Իշխանությունները բնակչությանը զգուշացնում են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։
 
Օկինավայի գլխավոր կղզու և պրեֆեկտուրայի ավելի փոքր կղզիների օդանավակայաններում ընդհանուր առմամբ 220 չվերթ է չեղարկվել։ Միյակո կղզում խափանվել է էլեկտրամատակարարումը, և լուսացույցները չեն աշխատում։ Թայֆունի պատճառով լիովին դադարեցվել է լաստանավային և նավակային հաղորդակցությունը։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 76 անգամ