Հայ ըմբիշները 2 ոսկի են նվաճել միջազգային մրցաշարում

07-10-2026 18:24 Հայաստան Սպորտ
Տառաչափ՝
Հայ ըմբիշները 2 ոսկի են նվաճել միջազգային մրցաշարում
Հայաստանցի ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթող են դարձել ՌԴ պաշտպանության նախարարի գավաթի մարզական ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որն անցկացվել է Կիզիլում։
 
Մրցաշարին մասնակցել է 121 մարզիկ 14 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից, ԿԺԴՀ-ից, Մոնղոլիայից, Ալժիրից, Բրազիլիայից, Հորդանանից, Լիբանանից, Նիգերից, Սիրիայից, Թունիսից և Շրի Լանկայից։ Մրցումներն անցկացվել են ազատ և հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերում։
 
Հայաստանը նվաճել է երկու ոսկե մեդալ հունահռոմեական ըմբշամարտում։ 18-ամյա Յուրիկ Մխիթարյանը հաղթող է դարձել մինչև 67 կգ քաշային կարգում։ Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթել է մինչև 97 կգ քաշային կարգում։
 
 
Նոյյան տապան   |   Սպորտ
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 16 անգամ
📻 Ռադիո