Արամ Սարգսյանը «Նոյյան Տապան»-ի եթերում անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հարաբերություններին:
«Նոյյան Տապան»-ի եթերում Արամ Սարգսյանը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին քայլերի մասին, նշելով, որ «Ալիևն իր վերջին քայլերով և հայտարարություններով ուղղակիորեն վիրավորել է Էրդողանին»: Նա ընդգծել է, որ Բաքուն փորձում է ցույց տալ, թե իբր ինքնուրույն գլոբալ խաղացող է:
«Բայց իրականում, Ալիևն հայտնվել է Մոսկվայի և Անկարայի աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում», - նշել է Սարգսյանը, հավելելով, որ «Թուրքիան չի հանդուրժելու Կովկասում իր ազդեցության թուլացումը»:
Այս իրավիճակը, ըստ Սարգսյանի, կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր լարվածությունների, հատկապես եթե Ադրբեջանը շարունակի իր ինքնուրույն քաղաքականությունը:
«Թուրքիայի դիրքորոշումը Կովկասում շատ կարևոր է, և ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության», - եզրափակել է Սարգսյանը:
Նյութը պատրաստվել է «Նոյյան Տապան»-ի հաղորդման հիման վրա (Արամ Սարգսյան): Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ:
Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Կիպրոսի դեսպանին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը
Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները
