Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

08-10-2026 10:18 Հայաստան Բանակ
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 00:48
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
 
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։
 
Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ 
 
Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
 
 
ՀՀ ՊՆ
 
 
 
 
Նոյյան տապան   |   Բանակ
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 13 անգամ
📻 Ռադիո