Փափուկ հանգիստ` Հայաստանում արտադրվող պարկ աթոռների ամենամեծ տեսականու օգնությամբ (տեսանյութ)


Փափուկ հանգիստ` Հայաստանում արտադրվող պարկ աթոռների ամենամեծ տեսականու օգնությամբ (տեսանյութ)

  • 02-05-2017 18:29:27   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մեզանից շատերը օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առջև` չոր ու կոշտ աթոռներին նստած, մյուսները հոգնում են ֆիզիկական աշխատանքից: Եվ ամենևին էլ պարտադիր չէ հասնել տուն, որպեսզի տեղավորվել բազմոցին։ Այժմ մեծ, ծանր բազմոցներին եւ աթոռներին փոխարինելու են եկել փոքրիկ և շատ հարմարավետ պենոպլաստե գնդիկներով լցված պարկ-աթոռները, որոնք արդեն կարելի է ձեռք բերել նաև Հայաստանում։  
Parkator.am օն-լայն հարթակից կարելի է պատվիրել ցանկացած ձևի եւ չափի հարմարավետ պարկ-աթոռներ։ Չափազանց վառ գույներով աչքի ընկնող այս փափուկ աթոռ-բազմոցներին նստած կարելի է ոչ միայն աշխատել, այլև հանգստանալ ժամեր շարունակ: 
Զարգացնելով Հայաստանում պարկ աթոռների մեծ տեսականի ունենալու գաղափարը` Լիլիթ Վերդյանը, ով նաև Parkator.am-ի հիմնադիրն է, սեփական դիզայնով արդեն իսկ ստեղծել է նաև հատուկ պարկ աթոռների տեսականի փոքրիկների համար: Մանուկների սիրած մուլտ հերոսների տեսքով, թեմատիկ և անվանական պարկ աթոռները որքան գրավիչ, նույնքան էլ անվտանգ են թե փոքրերի, թե մեծահասակների համար:  
Թեթև, հարմարավետ և էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված պարկաթոռները խոնավություն չեն կլանում, ճկուն են և պարզապես տրամադրություն բարձրացնող: 
Լիլիթ Վերդյանի խոսքերով` 2016 թվականի վերջերին հիմնադրված Parkator.am օնլայն հարթակով առայժմ միայն ինքն է զբաղվում: Նա անձամբ է կարում պարկ աթոռները, ձևավորում և կայքով ընդունում առցանց պատվերները: Երիտասարդ գործարարը նախատեսում է մոտ ապագայում նոր աշխատակիցներ ներգրավել, բացել խանութ-սրահ և ընդլայնել տեսականին: 
1-100 տարեկան երեխաների համար  կարգախոսի ներքո վաճառվող պարկ աթոռների շուկայական գները շատ տարբեր են: Դա պայմանավորված է նրանց չափերով և դիզայնով: Այնուամենայնիվ, ձեռք բերելով պարկ աթոռ` մեզանից յուրաքանչյուրը կարող է ոչ միայն հանգստանալ, այլև մի պահ իրեն մանուկ զգալ:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն